News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը կարող է ազդել ԱՄՆ-ի քաղաքականության վրա: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Նշվում է, որ Հիզմեթ շարժման գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի պատճառով Վաշինգտոնը կարող է Անկարայի հետ սուր հակամարտության մեջ մտնել: Թուրքիան կարծում է, որ նա կապ ունի ձախողված ռազմական հեղաշրջման կազմակերպման հետ, եւ ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել ընդդիմադիր գործչին, որն իր հերթին հերքում է իրադարձություններին իր մասնակցությունը:

ՆԱՏՕ-ի անդամ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի առանցքային դաշնակից Թուրքիայում «ժողովրդավարության ցանկացած էրոզիան» կբարդացնի առավել կարեւոր խնդիրները, որոնք կանգնած են նախագահի պաշտոնում վերջին ամիսներն անցկացնող Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամայի, ինչպես նաեւ նրա հաջորդի առջեւ:

Ըստ WSJ-ի՝ Թուրքիայի ռազմավարական դիրքն ու արեւմտյան կապերը նրան ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի ռազմավարության, ինչպես նաեւ սիրիական հակամարտության եւ միգրացիոն ճգնաժամի կարգավորման անկյունաքարն են դարձրել: Վաշինգտոնը եւս մեկ անմիջական հետաքրքրություն ունի Թուրքիայում՝ Ինջիրլիքի ավիաբազան, որը կենտրոնական տեղ է զբաղեցնում Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ռազմավարության մեջ:

Մինչ Մեծ Բրիտանիայում վերջերս անցկացված հանրաքվեն սպառնում է Եվրամիությանը, Թուրքիայում հեղաշրջման փորձը նոր խնդիրներ է ստեղծում ՆԱՏՕ-ի համար՝ «անկայունության անսպասելի բռնկում» ավելացնելով դաշինքի արեւելյան թեւում:

Հոդվածի համաձայն, ձախողված հեղաշրջումը վերջին շրջանի եւս մեկ կարեւոր իրադարձություն դարձավ՝ տարբեր երկրներում ահաբեկչական հարձակումների, իրենց դիրքերը վերականգնելու ուղղությամբ Ռուսաստանի եւ Չինաստանի գործողությունների, Հյուսիսային Կորեայի կողմից «զենք ճոճելու» շարքում: Ըստ պարբերականի՝ այս ամենը տեղի է ունենում մոլորակի թեժ կետերում ԱՄՆ-ի բանակի դերն ընդգծելու՝ Օբամայի ջանքերի ֆոնին, իսկ պոպուլիստական եւ հակագլոբալիստական տրամադրությունները սնում են նախագահական մրցապայքարը, ինչը կարող է աշխարհում Վաշինգտոնի դերի փոփոխությունների հանգեցնել:

Gazeta-ի փոխանցմամբ՝ Թուրքիան ԱՄՆ-ի համար կարեւոր էր որպես կայուն կամուրջ Արեւմուտքի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ: Սակայն Օբաման երկկողմ հարաբերություններն իր հաջորդին կփոխանցի բոլորովին այլ տեսքով, քան ստացել էր պաշտոնը ստանձնելիս: Անկարան ահաբեկչության դեմ պայքարում Վաշինգտոնի գործընկերն է, եւ ապագա նախագահը ստիպված կլինի որոշել, թե ինչ մարտավարություն պետք է ընտրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ