Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո 8 հազար ոստիկան է պաշտոնից ազատվել, հայտնում է Reuters–ը։
Ոստիկաններին ազատել են աշխատանքից մասնավորապես Ստամբուլում եւ Անկարայում։
Անկարայի դատարանը կալանքի օրդեր է տվել 99 մարդու համար, որոնց կասկածում են ռազմական հեղաշրջման փորձի մեջ, հայտնում է Anadolu–ն։
Հաղորդվում է, որ կալանքի ենթակա մարդկանց թվում է Թուրքիայի ՌՕՈւ գեներալ Հաքան Էվրիմը։