News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

20-րդ դարում Թուրքիայում տարբեր խմբերի կողմից տեղի ունեցան իշխանության տապալման մի քանի փորձեր, բայց դրանցից ոչ մեկն այնքան ինքնաբուխ եւ թույլ պլանավորված չէր, որքան պետական հեղաշրջման վերջին փորձը, գրում է Al-Monitor-ի մեկնաբան Ջենգիզ Չանդարը:

«Իմանալով, որ Էրդողանը ո՛չ Անկարայում է, ո՛չ Ստամբուլում, այլ հանգստանում է Միջերկրական ծովի ափին՝ Մարմարայում, ինչո՞ւ հեղաշրջման մասնակիցները չփորձեցին առեւանգել նրան: Նրանք նրան հնարավորություն տվեցին Մարմարայից հասնել Դալամանի մոտակա օդանավակայան, որտեղից նա մեկ ժամ չանցած Ստամբուլ ժամանեց»,- նշում է փորձագետը:

Հստակ չէ նաեւ, թե ինչու ապստամբներն օգտագործեցին թուրքական քիչ հեղինակավոր հեռուստակայաններից մեկը՝ TRT-ն, այլ չփորձեցին գրավել երկրի գլխավոր  մեդիան, հավելում է վերլուծաբանը: Արդյունքում՝ ամենատարածված հեռուստաալիքները գործեցին իշխանությունների շահերի շրջանակում, որոնք ուժերը վերախմբավորելու հնարավորություն ստացան  եւ ժողովրդին դիմեցին ոչ  միայն  սոցցանցերի, այլեւ հեռուստատեսության միջոցով:  Վարչապետ Բինալի Յըլդըրըմը ելույթ ունեցավ NTV-ով, մինչդեռ Էրդողանը CNN Turk-ով եթեր դուրս եկավ Facetime բջջային հավելվածի միջոցով:

Վերլուծաբանը ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ Բոսֆորի կամրջով երթեւեկությունը կանգնեցվեց  միայն մեկ ուղղությամբ՝ ասիական հատվածից եվրոպական:

Փորձագետին կասկածահարույց է թվում իշխանությունների վարկածը իշխանության տապալման փորձի հնարավոր կազմակերպչի մասին: Անկարան դրա մեջ մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր եւ հայտնի հոգեւոր գործիչ Ֆետուլլահ Գյուլենին, սակայն Չանդարը կասկածում է, որ թուրքական բանակի առանցքային դիրքերը վերահսկում են իսլամիստները:

Ձերբակալված մոտ 3000 ապստամբների թվում են 40 գեներալներ, նրանց թվում են Սիրիայի եւ Իրաքի տարածքների հետ սահմանի համար պատասխանատու  բանակի հրամանատար, ցամաքային միավորումների եւ ներքին անվտանգության ստորաբաժանումների հրամանատար տասնյակ բրիգադային գեներալներ, որոնք կենտրոնացած են քուրդ ապստամբերի դեմ պայքարի ուղղությամբ: Չանդարի կարծիքով՝ այդ մարդկանց դժվար է կասկածել «գյուլենիզմի» մեջ:

Դրանից բացի, մեկ ամբողջ օրվա ընթացքում հսկողության տակ են վերցվել Պետական խորհրդի եւ վճռաբեկ դատարանների 140 դատավորներ: Վերլուծաբանի տեղեկություններով՝  դատական համակարգից ընդհանուր «դուրս են բերվել» մոտ  2,475 դատավորներ՝ ներառյալ Թուրքիայի բարձրագույն դատական ատյանի՝ Սահմանադրական դատարանի անդամներ:

«Գործադիր իշխանության գործողությունների արագությունն եւ մասշտաբներն ապշեցնում են։ Տպավորություն է ստեղծվում, որ Էրդողանն ու կառավարությունը պատրաստ են եղել հեղաշրջման փորձին եւ բավականաչափ տեղեկություններ են ունեցել այն մասին, թե իշխանական կառույցներից որը կարող էր դրա հետ կապ ունենալ»,– ենթադրում է փորձագետը։

Առհասարակ իշխանությունը տապալելու մեթոդները բավականին ուղիղ են լինում, դատողություններ է անում Չանդարը։ Սկզբում ապստամբները գրավում են առաջնորդին, հետո լրատվամիջոցները, որպեսզի հետո ուղիղ եթերում ցույց տա նրա տապալումը։ Դրա փոխարեն այս անգամ ապստամբները որոշեցին հեղաշրջում կազմակերպել հենց Էրդողանի արձակուրդ գնալու ժամանակ։ Նրանք անգամ չեն էլ փորձել նրան առեւանգել։ Այդ ամենը սկսվելու պահին նախագահն արդեն անվտանգ եւ գաղտնի վայրում էր։

Այնուհետեւ ամեն բան բառացի ձեռքից գնաց։ Հեղաշրջման կողմնակիցներին  կոչ են անում ցրվել, իսկ միաժամանակ մարդկանց կոչ են անում դուրս գալ փողոց՝ ի աջակցություն Էրդողանի։ Ավելին՝ ապստամբները կրակ են բացում խաղաղ բնակչության ուղղությամբ, ինչն անիմաստ է. իրադարձությունների նման զարգացման դեպքում իշխանությունների կողմը կանցնեն անգամ նրանք, ովքեր ի սկզբանե համակրում էին ապստամբներին։

«Այսպիսով՝ ինձ առավել հավանական է թվում, որ Էրդողանը, հավանաբար, արեւմտյան ուժերի համաձայնությամբ, աշխատել է զինվորական կառույցներում իր մարդկանց հետ կեղծ հեղաշրջում կազմակերպելու համար»,– գրում է հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ