Կողմերը կիսում են մտահոգությունը Թուրքիայում կատարվող իրադարձությունների կապակցությամբ, Անկարան պետք է պահպանի ժողովրդավարության նորմերը ու մարդու իրավունքները: Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ արտգործնախարարների եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք կիսում ենք անհանգստությունը այս ժամերին Թուրքիայում կատարվող իրադարձությունների կապակցությամբ: Անհրաժեշտ է, որ Թուրքիան պահպանի ժողովրդավարության, մարդու իրավունքների նորմերը, հիմնարար ազատությունները »,- ասել է Մոգերինին՝ նշելով, որ ԵՄ-ն «առաջինն է այդ ողբերգական գիշերը կոչ արել պահպանել երկրի կառույցների լեգիտիմությունը»: