News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի բնակչության մեծ մասը ավելի շուտ կհամաձայնի նախագահ Էրդողանի իշխանության պահպանմանը, քան ռազմական հեղաշրջմանը, գրում է The New York Times–ը։

Թուրքիայի ազատականները երկար ժամանակ հայտարարում էին, որ Էրդողանը երկիրը տանում է անորոշ ուղղությամբ, ընդլայնում է իր լիազորությունները, հարստացնում է դաշնակիցներին եւ մեծացնում է հասարակական կյանքում կրոնի դերը։ Սակայն նրանցից գրեթե ոչ մեկ չպաշտպանեց ռազմական հեղաշրջման փորձը։

«Վատ ժողովրդավարությունը լավ հեղաշրջումից լավ է»,– ասում է երիտասարդ լիբերալ Քորայ Սյուզերը։

Նրա կարծիքով երկրի քաղաքական կյանքում ռազմական միջամտության ժամանակներն անցել են։

Հեղաշրջումից հետո հարցմանը մասնակցած թուրքերի փոքրամասնությունը հայտնել է, որ կցանկանար հեղաշրջում իրականացնել Էրդողանի իշխանության ընդլայնումը թույլ չտալու համար։ Նրանց կարծիքով Էրդողանը, լինելով խորամանկ քաղաքական խաղացող, կարող էր ինքը բեմադրել հեղաշրջումը, որպեսզի արդարացնի ընդդիմադիրների նկատմամբ իր կոշտ գործողությունները։

Թուրքերի մեծ մասը չի պաշտպանել Էրդողանին տապալելու փորձը, ինչը վկայում է այն մասին, որ ժողովուրդը հավատարիմ է ժողովրդավարության գործընթացներին, անգամ եթե դրանք միշտ չէ, որ ցանկալի արդյունք են տալիս, գրում է հոդվածագիրը։

Վերլուծաբանների կարծիքով՝ նման իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության վրա ազդել են բարձրաստիճան զինվորականների նկատմամբ հարուցված աղմկահարույց գործերը եւ տնտեսական վիճակի բարելավումը։ Բացի այդ, շատ թուրքեր սկսել են հպարտանալ իրենց ժողովրդավարական երկրով մի տարածաշրջանում, որտեղ միապետերի եւ բռնապետերի իշխանություն է տիրում։

«Հեղաշրջումների փուլն ավարտվել է։ Դուք չեք կարող ուժով իշխել։ Դուք պետք է լսեք ժողովրդի ձայնը»,– կարծում է տեղի պաշտոնյա Նուրի Դոնենը։

Հեղաշրջման ձախողումից հետո Թուրքիայի նախագահն ամրապնդել է իր դիրքերը կողմնակիցների շրջանում։ Նրանք հեղաշրջման փորձը դիտարկում են որպես ռիսկ կորցնելու այն լավը, ինչ ստացել են Էրդողանի օրոք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ