Թուրքիայի իշխանությունները շրջաբերական են հրապարակել, որով չեղարկվում են թուրք պաշտոնյաների արձակուրդները մինչեւ հատուկ կարգադրություն։ Փաստաթուղթը հրապարակվել է Resmi gazete–ում։
Վարչապետ Բինալի Յըլդըրըմի կարգադրությունը վերաբերում է բոլոր պետական ծառայողներին։ Այն պաշտոնյաները, որոնք հիմա արձակուրդում են, պետք է շտապ աշխատանքի վերադառնան։
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ սահմանափակում են պետական ծառայողների այցելություններ արտասահման։