News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պատրաստ է թուրք գործընկերների հետ քննարկել Հիզմեթ շարժման գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման մասին պահանջը: Hurriyet-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը՝ կտրականապես հերքելով տեղեկություններն այն մասին, որ Վաշինգտոնը մասնակցություն է ունեցել Թուրքիայում հեղաշրջման փորձին:

«Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներում բնակվող անձանց կողմից պետական հեղաշրջման փորձին հնարավոր մասնակցության մասին հարցին, մենք հստակ հասկացրել ենք, որ ԱՄՆ-ն պատրաստ է սատարել Թուրքիայի իշխանություններին հեղաշրջման հետաքննության հարցում: Եթե Թուրքիան որոշի հարցում ներկայացնել ԱՄՆ-ում օրինական կերպով բնակվողների արտահանձնման մասին, այն կքննարկվի արտահանձնման մասին թուրք-ամերիկյան համաձայնագրին համապատասխան:

Ամերիկյան կառավարության ներկայացուցիչները պատրաստ են աշխատել թուրք գործընկերների հետ եւ քննարկել իրավական եւ փաստական անհրաժեշտ ստանդարտները՝ արտահանձնման մասին երկկողմ համաձայնագրի շրջանակում: Ես ընդգծում եմ, որ այդ համաձայնագիրն ու ԱՄՆ-ի օրենքները յուրահատուկ պահանջներ ունեն, որոնք պետք է իրականացվեն՝ կասկածյալին արտահանձնելու համար»,- ամփոփել է դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ