News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Մերիլենդ նահանգի դատարանն արդարացրել է ոստիկանության սպա Բրայան Ռայսին, որին մեղադրում էին աֆրոամերիկացի Ֆրեդի Գրեյի չկանխամտածված սպանության համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Սա արդեն չորրորդ դատավարությունն է, որի ընթացքում դատախազներին չի հաջողվում ապացուցել Գրեյի մահվան մեջ ոստիկանների մեղքը:

Ռայսը 6 ոստիկաններից ամենաբարձրաստիճան սպան է, որոնք գործողությունները, հետաքննության կարծիքով, հանգեցրել են 25-ամյա Գրեյի մահվան:

Նախկինում թմրանյութերի հետ կապված հանցանքի համար բազմիցս դատապարտված Ֆրեդի Գրեյը մահացել է անցյալ տարվա ապրիլի 19-ին, ձերբակալությունից հետո ստացած ողնաշարի վնասվածքի պատճառով:

Այս գործով երեք ոստիկան արդեն արդարացվել է, եւս մեկ դատական գործընթաց չեղարկվել է:

Գրեյի մահվան օրը Բալթիմորում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել՝ վերաճելով բախումների, որոնք չէին դադարում մի քանի ամիս եւ ուղեկցվում էին անկարգություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ