News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից երկու տարի առաջ տեղի ունեցած սկանդալի համար՝ կապված կնոջ կողմից 7 մլն դոլարով տուն գնելու հետ: Այս մասին փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախագահի խոսքով՝ չնայած ո՛չ ինքը, ո՛չ կինը օրենքը չեն խախտել, առանձնատան ձեռքբերումն, այնուամենայնիվ, սխալ էր: «Պետական ծառայողները պատասխանատու են այն կենսակերպի համար, որը ստեղծում են իրենց արարքներով, այդ իմաստով խոստովանում եմ, որ սխալ է կատարվել»,- ասել է նախագահը:

Սկանդալը ծագել էր 2014 թվականի նոյեմբերին՝ այն բանից հետո, երբ լրագրողներին հայտնի էր դարձել, որ նախագահի կինը, որը նախկինում հայտնի էր որպես դերասանուհի Անխելիկա Ռիվերա, Մեխիկոյի  հարուստ շրջանում տուն է գնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ