News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող  «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հայտարարված միջազգային մրցույթի արդյունքներով կնքվել է պայմանագիր «Երեւանի ՋԷԿ»-ի 220 կՎ ենթակայանի կառուցման գլխավոր կապալառու ընտրված AB SUBSTATIONS AND COBRA INSTALACIONES Y SERVICIOS S.A. (Շվեդիա/Իսպանիա) կոնսորցիումի հետ։

Էներգետիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պայմանագրի գինը կազմում է 11,3 մլն դոլար, 4,7 մլն եվրո եւ 6,9 մլն շվեդական կրոն։

Պայմանագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել «Երեւանի ՋԷԿ»-ի 220 կՎ նոր ենթակայան, ինչը պայմաններ կստեղծի կրճատելու գործող 220/110/35 կՎ ենթակայանի սարքավորումների խափանումների հաճախականությունը:

Նշենք, որ գործող ենթակայանը շահագործման է հանձնվել 1963թ.։ Դրա խափանման դեպքում կայանն անջատվում է ցանցից եւ անհրաժեշտություն է առաջանում գործարկել «Հրազդանի ՋԷԿ»-ի հին եւ ոչ արդյունավետ բլոկերը։

Հիշեցնենք, որ «Երեւանի ՋԷԿ»-ին է բաժին ընկնում երկրում տարեկան արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 20 տոկոսը: Այդ իսկ պատճառով չափազանց կարեւոր է ցածր արժեքով էլեկտրաէներգիայի մատակարարման ապահովումը:

Նոր ենթակայանի կառուցումը նախատեսվում է ավարտել 17 ամսվա ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ