News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մարիանյան իջվածքի հատակը շարունակում է զարմացնել գիտնականներին։ Այս անգամ Oceanos Explorer–ի խցիկը ջրի տակ նկատել է նախկինում անհայտ արարածների, հայտնում է National Geographic–ը։

Այս տարվա ապրիլին ԱՄՆ օվկիանոսագիտության եւ մթնոլորտային հետազոտությունների վարչությունը նախագիծ էր գործարկել Մարիանյան իջվածքն ուսումնասիրելու համար։ Այդ նպատակով այնտեղ տեղադրվել էր Oceanos Explorer սարքը։ Բառացիորեն առաջին իսկ օրերին տեսախցիկը ֆիքսել էր նախկինում գիտնականներին անհայտ մեդուզների։

Դրանով բացահայտումները չեն ավարտվել։ Սարքը գրեթե ամեն օր նորանոր տեղեկություններ է հաղորդում ջրի խորքում ապրող արարածների մասին։ Ընդ որում, մասնագետները չեն կարող ոչինչ ասել։ Միակ բանը, որում գիտնականները վստահ են, այն է, որ անհայտ արարածը կենդանի է, այլ ոչ թե բույս կամ սունկ։ Օրգանիզմը գտել են մոտ 6 կմ խորության վրա, փոխանցում է NewScientist–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ