News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների տնտեսությունն ունի մոտավորապես միանման միտումներ: Օրինակ՝ Ռուսաստանի արդյունաբերության մեջ ընդհանուր ցուցանիշի աճն ապահովվում է օգտակար հանածոների արդյունահանման հաշվին, մասնավորապես՝ նավթի: Մեզ մոտ այդ դերակատարումն ունի մետաղի արդյունահանումը:

ԵՏՄ մեկ այլ անդամ երկիր Բելառուսում հուվար-հունիս ժամանակաշրջանում արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 1,6 տոկոսով: Ըստ որում՝ հանքարդյունաբերության ցուցանիշը մնացել է անցած տարվա նույն ժամանակահատվածի մակարդակին: Իսկ ահա մշակող ճյուղում 1,4 տոկոսով անկում է գրացվել:

Ինչպես հայտնի է, Հայաստանում մանրածախ ապրանքաշրջանառությունը սկսել է հետեւողականորեն կրճատվել, նախ՝ համադրվող, ապա՝ ընթացիկ գներով (http://news.am/rus/news/335061.html): Բելառուսում այս ոլորտում բացասական միտումները նման են մեզ մոտ եղածի առաջին փուլին:

Այսպես՝ հունվար-հունիսին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը համադրվող գներով կրճատվել է (1,6 տոկոսով), իսկ ահա ընթացիկ գներով աճել է (6,6 տոկոսվ): Բայց ընթացիկ գներով առեւտրի ծավալի աճը ինֆլյացիայի հետեւանք էր: Գնորդներն սկսեցին ավելի փոքր քանակի ապրանքի դիմաց ավելի շատ վճարել:

Ի տարբերություն մեր երկրի՝ իր դանդաղ ընթացող դեֆլյացիայով, Բելառուսում երկնիշ ինֆլյացիա է: Հունվար-հունիսին ապրանքների եւ ծառայությունների գները միջինում աճել են 12.4 տոկոսով: Կտրուկ թանկացել են ծառայությունները՝ 20,3 տոկոսով, հիմնականում  բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների բարձրացման պատճառով: Ինֆլյացիայի հետեւանքով Բելառուսի բնակչության իրական եկամուտները նկատելիորեն կրճատվել են (հունվար-մայիսի տվյալներով՝ 7 տոկոսով):  

Հունվար-մայիսին ապրանքների արտահանման ֆիզիկական ծավալն աճել է 1,1 տոկոսով, իսկ ահա ներմուծման ծավալը կրճատվել է 2,2 տոկոսով: Նշենք, որ հունվար-ապրիլին Բելառուսում Ռուսաստանից ներմուծվող բնական գազի միջին գինը հազար խորանարդ մետրի դիմաց կազմել է 137 դոլար եւ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 4 տոկոսով:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ռուսաստանը էժանացրեց Հայաստան մատակարարվող բնական գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց 189 դոլարից դարձնելով 165 դոլար: Իսկ ընթացիկ տարում գինը նվազեց մինչեւ 150 դոլար:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ