Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պարտականությունները կատարող գեներալ Ումիթ Դյունդարը այսուհետ կշարունակի Առաջին բանակային ուժերի հրամանատարի պաշտոնում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի հրամանի մեջ նշվել է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի վերադարձով պայմանավորված չեղյալ է հայտարարվում Առաջին բանակայանին ուժերի հրամանատար Ումիթ Դյունդարին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնը։
Նշենք, որ Թուրքիայում հուլիսի 15-ի երեկոյան տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պատանդ են վերցրել, որից հետո իշխանությունները ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոն են տվել Առաջին բանակային ուժերի հրամանատար Ումիթ Դյունդարին։