News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մեքսիկական Pemex նավթային ընկերությունը դադարեցրել է իր վեց նավթամշակող գործարաններից մեկի աշխատանքը, որին բաժին է հասնում երկրում բենզինի արտադրության 19 տոկոսը, հայտնում է Financiero–ն:

Մեքսիկայի մեծությամբ չորրորդ՝ Նուեվո- Լեոն նահանգում Cadereyta գործարանի մի շարք սարքավորումներ ստիպված են եղել անջատել ջրամատակարարման խնդիրների պատճառով: Առայժմ անհասկանալի է, թե երբ կարող է վերականգնվել գործարանի աշխատանքը, սակայն ընկերությունը հայտարարել է, որ բենզինի ու դիզելային վառելիքի բավարար պաշարներ ունի:

«Ընկերությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի վերականգնի սարքավորումների գործունեությունը ու մտադիր է ժամանակին ապահովել վառելիքի մատակարարումները»,- հայտնել է Pemex–ը: Մոնթերեյ քաղաքի մոտ գտնվող գործարանի հզորությունը օրական 275 հազար բարել է:

Մեքսիկան նավթարդյունահանման ոլորտում աշխարհում տասներորդ տեղն է զբաղեցնում, սակայն գործածվող բենզինի մեծ մասը նա ստիպված է ներմուծել: Դա բացատրվում է Մեքսիկայի ներսում վերամշակող հզորությունների պակասով:

Հուլիսին երկիրը պատմության մեջ առաջին անգամ հասել է ներմուծվող բենզինի 62 տոկոս ցուցանիշին: Հուլիսին Մեքսիկան արտասահմանից գնել է օրակա 504.6 հազար բարել, այն դեպքում երբ ազգային շուկայում պահանջարկը օրական 815 հազար բարել է: 2013-ին երկրում մեկնարկած էներգետիկ բարեփոխման շնորհիվ, որը 80 տարվա մեջ առաջին անգամ թույալտրեց ոլորտում մասնավոր ներդրումներ անել, Մեքսիկան հույս ունի միլիարդավոր դոլարների ներդրումներ ներգրավել նավթագազաարդյունահանման ոլորտում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ