News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը հայտարարել է, որ հետաքննությունը դեռ դիտարկում է լրագրող Պավել Շերեմետի սպանության մի քանի տարբերակ։

Շերեմետի մասնագիտական գործունեությունը

Պավել Շերեմետի սպանության հիմնական վարկածներից մեծը նրա մասնագիտական գործունեությունն է մնում։ Լրագրողն ակտիվ համագործակցում էր մի քանի ուկրաինական պարբերականների հետ, հաճախ բարձրացնելով բավականին սուր թեմաներ՝ կաշառակերությունից մինչեւ ուժայինների չարաշահումներ։

Շատ քաղաքական գործիչներ եւ Շերեմետի շատ գործընկերներ կարծում են, որ նրան սպանել են հենց նյութերի համար։

«Ստրանա.ուա» կայքի գլխավոր խմբագիր Իգոր Գուժվան հայտնել էր, որ վերջին օրերին «Ուկրաինսկայա պրավդայի» դեմ, որտեղ աշխատում էր Շերեմետը, հզոր փիառ գրոհ է սկսվել սոցիալական ցանցերում, որը նախաձեռնել էին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմնակիցները։

Տհաճ հարաբերություններ

Այս վարկածը սերտորեն  կապված է առաջինի հետ։ Շերեմտը Ուկրաինա էր տեղափոխվել 5 տարի առաջ եւ, ամենայն հավանականությամբ, հասցրել էր թշնամիներ ձեռք բերել։

ՇԵրեմետի ուկրաինացի գործընկերներն ասում են, որ լրագրողը չի բողոքել սպառնալիքներից։

Միաժամանակ «Նովայա գազետա» թերթը, վկայակոչելով սպանվածի ընկերներին, հայտնում է, որ նա եւ նրա քաղաքացիական կինն ասել են, որ իրենց հետեւում են։

«Ռուսական հետք»

Ուկրաինայի ՆԳ նախարար Զորյան Շկիրյակը հայտնել էր, որ Շերեմետի սպանության հետեւում կարող է Մոսկվան լինել։

«Անխոս, մենք պետք է շատ լավ գիտակցենք, որ այս իրավիճակում, երբ մերդեմ  հիբրիդային պատերազմ է ընթանում, հաշվի առնելով, թե ինչպիսի պրոֆեսիոնալությամբ է կատարվել սպանությունը, ռուսական հետքը բացառել մենք չենք կարող»,– ասել է նախարարը՝ հավելելով, որ ինքն անձամբ ավելի շատ հակված է «ռուսական հետքի» վարկածին։

Շերեմետը պատահական զոհ է

Այն մասին, որ Շերեմետը պատահական զոհ է, խոսում է սպանության ձեւը։ Լրագրողին պայթեցրել են մեքենայի մեջ, որը պատկանում էր «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի ղեկավար Ալյոնա Պրիտուլային»

Շերեմետի ընկերները պատմել են, որ Պրիտուլան լրագրողի քաղաքացիական կինն էր։ Բացառված չէ, որ ցանկացել են սպանել հենց նրան, այլ ոչ թե Շերեմետին։

Ուկրաինայի ՆԳՆ–ից հայտնել են, որ «Ուկրաինսկայա պրավդայի» գլխավոր խմբագրին թիկնապահներ կտան։

Ո՞վ է Պավել Շերեմետը

Պավել Շերեմետը 44 տարեկան էր։ Նա ծնվել է Մինսկում 1971-ի նոյեմբերի 28-ին։ Ավարտել է Բելառուսի տնտեսական համալսարանի Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը եւ ի սկզբանե աշխատում էր բանկային ոլորտում։ 1992-ին նա սկսել է աշխատել Բելառուսի հեռուստաընկերությունում որպես տնտեսական ծրագրերի խորհրդական։ Իսկ ավելի ուշ «Պողոտա» վերլուծական ծրագրի հաղորդավարն էր։ 1996-ին Շերեմետը դարձավ «Բելառուսական գործնական թերթի» գլխավոր խմբագիրը եւ Հանրային ռուսական հեռուստաընկերության (այժմ՝ «Առաջին ալիք») բելառուսական բյուրոյի ղեկավարը։ 2005–ին նա հիմնել էր «Բելառուսական պարտիզան» ընդդիմադիր օնլայն պարբերականը։

Պավել Շերեմետը «Պատահական նախագահ» գրքի հեղինակներից մեկն էր, որը նվիրված էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի ռեժիմին։ 2005-ին նա հրապարակեց «Վլադիմիր Յակովլեւի պիտերյան գաղտիքները» գիրքը, որը պատմում էր Սանկտ Պետերբուրգի նոր ռուսաստանցի քաղաքական գործիչների մասին։ 2009-ին Սահակաշվիլիի, 2008-ի օգոստոսին 6-օրյա պատերազմի եւ ռուս–վրացական հարաբերությունների մասին գիրք էր գրել՝ «Սահակաշվիլի/Վրաստան. Մահացած երազանքներ»։

Շերեմետը մինչեւ 2008 թվականն աշխատում էր «Առաջին ալիքում»։ Եղել է «Նովոստի» եւ «Վրեմյա» ծրագրերի հաղորդավարն ու հատուկ թղթակիցը։ 2008-ին լրագրողը հեռացել էր հեռուստաընկերությունից, դարձել է «Օգոնյոկ» ամսագրում քաղաքականության եւ հասարակության բաժնի խմբագիրը։ 2013-ին Շերեմետը Ռուսաստանի Հանրային հեռուստաընկերությունում դարձել էր «ՊՐԱՎ? ԴԱ!» ծրագրի հաղորդավարը։ Վերջին տարիներին նա ապրում էր Կիեւում։ 2012–ից համագործակցում էր «Ուկրաինսկայա պրավդա»–ի հետ, 2015-ի սեպտեմբերից «Ռադիո Վեստի»–ում հեղինակային հաղորդում էր վարում։

Ինչի վրա է աշխատել Շերեմետը

Վերջին շրջանում Պավել Շերեմետը համագործակցել է մի քանի ուկրաինական եւ ռուսական պարբերականների հետ: Ուկրաինայում նրա նյութերը հրապարակվել են «Ուկրաինսկայա պրավդա»-ում, Եվրամայդանին աջակցող պարբերականներում եւ «Վեստի» ռադիոկայանում, որը գործում է 2014 թվականից եւ պարբերաբար քննադատվում է ուկրաինական հասարակության կողմից այն բանի համար, որ ունի ռուսամետ դիրքորոշում:

«Ուկրաինսկայա պրավդա»-ում Շերեմետի վերջին նյութը հրապարակվել է հուլիսի 17-ին եւ նվիրված էր  «Ազով» կամավորական գումարտակի մարտիկներին, որոնք խոչընդոտել են «Օդեսայի մերձնավահանգստային գործարանի» վերահսկիչ խորհրդի նախագահի, «Նեֆտոգազ»-ի հակաահաբեկչական կոմիտեի  կառավարման ղեկավարի տեղակալ Սերգեյ Պերելոմոյի եւ  «Օդեսայի մերձնավահանգստային գործարանի»  նախագահի առաջին տեղակալ  Նիկոլայ Շուրիկովի դեմ դատերին:

Նրանք «խուսափեցին դատից», որովհետեւ «կոմբատ պատգամավորները» եւ էլի ինչ-որ կամուֆլյաժավոր մարդիկ եւ՛ հինգշաբթի, եւ՛ շաբաթ խափանեցին դատարանի աշխատանքը եւ այդ երկու գործերի շուրջ խելագար մթնոլորտ ստեղծեցին,  բացատրել է Շերեմետը: Այդպիսի գործողությունները հարուցում են «բնակչության ատելությունը կամուֆլյաժավոր մարդկանց հանդեպ եւ չարություն են խթանում նախագահ Պորոշենկոյի եւ ուժային կառույցների ղեկավարությանը կամավորագրվողների հանդեպ, նշել է նա:

Մինչ այդ «Ուկրաինսկայա պրավդա»-ում հրապարակված նյութերում Շերեմետը, մասնավորաբար, գրել է Ուկրաինայում բարեփոխումների ընթացքի եւ կոռուպցիայի մասին, ինչպես նաեւ հայրենի Բելառուս այցի մասին, ուր գնացել էր տեսակցելու մորը եւ այցելելու հոր շիրիմին: Շերեմետը Բելառուս ուղեւորվելիս վարորդներին խորհուրդ է տվել կողմնակի ճանապարհներով գնալ՝ մայրուղիներում կատարվող շորթումների պատճառով: 

Հունիսի 7-ին  հրապարակվեց «Լուցեկոյի նամակը դատախազների եւ ադամանդների մասին», որում հիշեցնում էր 2014 թվականին դատախազների կողմից Կիեւի կենտրոնում Graff ոսկերչական խանութի կողոպուտի մասին։

Այս գործի հետաքննությունը նա համարել է կոռուպցիայի դեմ պայքարի բանավեճի համար ցուցադրական օրինակ: «Պեչորյան շրջանի դատախազների խումբը «Սոկոլ» հատուկ ջոկատի մարտիկների եւ ՆԳՆ մի քանի աշխատակիցների աջակցությամբ հետաքննություն անցկացնելու պատրվակով  կողոպտել էր ոսկերչական խանութը»,- գրել է Շերեմետը:

Նա հիշեցրել է, որ պահպանվել են «10 ժամ տեւողությամբ ձայնագրություններ՝ տարբեր սենյակների տարբեր խցերում արված, թե ինչպես են դատախազները, մարտիկները եւ միլիցիոներները գրպանների, պայուսակների, գուլպաների եւ վարտիքների մեջ խցկում ադամանդները», սակայն «կողոպուտը ղեկավարած դատախազները զբոսնում են ազատության մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ