Niantic ընկերությունը, որը մշակել է Pokemon GO խաղը, ծրագրում է «Գահերի խաղը» սերիալի մոտիվներով հավելված ստեղծել, հայտնում է The Independent–ը:
Ընկերության աշխատակից Արչիտ Բխարգավան նշել է, որ հիմա ընկերությունը ակտիվ մշակում է «իրական աշխարհում» խաղերի ժանր: Նրա խոսքով լրացուցիչ իրականության տարրերով նույնատեսակ խաղի ստեղծումը առայժմ միայն մտահղացում է, որը մշակման կարիք ունի:
Լրացուցիչ իրականության տարրերով Niantic –ի հաջորդ խաղը կարող է ստեղծվել Հարի Փոթերի տիեզերքի շրջանակում: Մոտ 8 հազար ֆանատներ արդեն ստորագրել են խնդրագիր ՝պահանջելով ստեղծել պոպուլար հավելվածի «Հոգվարթս–վարկածը»: