News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին աջակցելու մեղադրանքով կալանավորվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Խաչատուր Գիչյանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Գիչյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը:

Խաչատուր Գիչյանը մեղադրվում է շենքեր ու շինություններ, կապի միջոցներ զավթելու եւ ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու եւ տեղափոխելու հոդվածներով։

«Ըստ մեղադրանքի, Գիչյանն իր բակում կայանված բեռնատար մեքենան տրամադրել է զինված խմբին։ Գիչյանը, սակայն, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խումբը հուլիսի 17-ին բեռնատարով մտել է ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք եւ պատանդ վերցրել ոստիկանների: Հարձակման ժամանակ սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, կան վիրավորներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ