News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գրենլանդիայի սառույցների ներկայիս հալոցքը կարող է ազդեցություն ունենալ հյուսիսային կիսագնդի կլիմայի վրա, ինչպես նաեւ Աֆրիկայի հյուսիս–արեւմուտքը կարճ ժամանակով ավելի կանաչապատ եւ խոնավ դարձնել։ Նման եզրակացության են եկել գերմանացի գիտնականները, գրում է Nature Geoscience–ը։
Գիտնականները ցանկացել են պարզել, թե կոնկրետ ինչպես է սառցաբեկորների հալոցքը, որն համարվում է ամբողջ աշխարհում գլոբալ տաքացման անխուսափելի հետեւանքը, ազդելու Աֆրիկայի եւ Եվրոպայի կլիմայի վրա։

Հեղինակներն օգտագործել են նմանատիպ իրադարձության տվյալները, որը տեղի էր ունեցել 11 700 տարի առաջ։ Ընդ որում, որպեսզի պարզեն, թե ինչպես է փոխվել Արեւմտյան Եվրոպայի եւ Հյուսիսարեւմտյան Աֆրիկայի տարածքում տեղումների պատկերը, գիտնականները համեմատել են նշված տարածաշրջաններում  ապարների թթվածին–16-ի եւ թթվածին-18-ի իզոտոպերը։

Պարզվել է, որ հյուսիսամերիկյան սառույցների հալոցքը Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում բացասական ազդեցություն է ունեցել։ Այլ խոսքով՝ եթե այդ տարածաշրջաններից մեկում խոնավ կլիմա է գերիշխել, ապա երկրորդում չորային է եղել։ Եվ միայն 11 700 տարի առաջ այդ շտկումը վերացել  եւ դրական փոփոխություն կրել։ Երկու տարածաշրջաններում էլ ուժեղ տեղումներ են թափվել, դրա պատճառով Հյուսիսային Աֆրիկայի մի մասը դարձել է կանաչ եւ խոնավ, հայտնում է Planet-today–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ