News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ավիացիան չպետք է դիտարկել զուտ որպես բիզնես, քանի որ այն հատկապես Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, Հանրային խորհրդում հրավիրված քննարկման ժամանակ ասել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

ՀԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ազգային ավիացիայի ստեղծման անհրաժեշտությունը, կարեւորվել են պետության մասնակցությունը ազգային ավիաընկերության ձեւավորման գործին, օրենսդրական դաշտի բարեփոխումները, պետական երաշխիքների տրամադրումը, ներդրումների համար գրավիչ բիզնես միջավայրի ապահովումը եւ այլն:

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը համակարծիք է եղել ազգային ավիափոխադրող ունենալու անհրաժեշտությանը` միաժամանակ նշելով, որ ազգային ավիացիայի ստեղծումը, պահպանումն ու զարգացումը լուրջ խնդիր է ողջ աշխարհում: Առհասարակ, նա ավիացիան համարել է չափազանց բարդ եւ մրցակցային շուկա, որտեղ լուրջ պայքար է ընթանում ոլորտում հաստատուն մնալու համար:

Քննարկվել են նաեւ բաց երկնքի քաղաքականությունը, դրա արդյունքներն ու հետեւանքները Հայաստանի ավիացիոն ոլորտի վրա, ներկա խնդիրներն ու մարտահրավերները:

Առանձին քննարկման թեմա է եղել փոքր ավիացիան: Ներկաները քննարկել են ներքին թռիչքները վերականգնելու, փոքր օդանավակայանները զարգացնելու հնարավորությունները: Սերգեյ Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել այս հարցի շուրջ առանձին հանդիպում ունենալ Հանրային խորհրդում եւ մանրամասն քննարկել ոլորտի զարգացման հեռանկարները:

Քննարկվել են նաեւ ավիատոմսերի գնագոյացման, անազնիվ մրցակցության բացառման, ավիացիայի ոլորտը ներդրումների տեսանկյունից գրավիչ դարձնելու, ավիացիոն ենթակառույցները զարգացնելու եւ մի շարք այլ խնդիրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ