News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները պետք է կատարի իր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հուլիսի 20-ին Հայաստանում Ամերիկյան համալսարանում դասախոսության ժամանակ հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան:

«Եվ անկախ այ հանգամանքից, հնարավո՞ր է համաձայնության հասնել, Հայաստանին խաղաղ գործընկեր է հարկավոր, որի հետ կարելի է խաղաղ հարաբերություններ պահպանել»,- ընդգծել է Ջիմ Կոստան:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն պետք է ավելին անի Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացման առումով: «Իրականում ես հավատում եմ, որ պետքարտուղար Ջոն Քերրին շատ կցանկանար լուծել Արցախի հիմնախնդիրը: Բայց հարցականի տակ է Ռուսաստանը: Համաձայնության հասնելու դեպքում անհրաժեշտ են երաշխիքներ, որ Ադրբեջանը կհետեւի համաձայնագրին: Եվ ինձ ու, թերեւս, ձեզանից շատերի համար հարցական է, կարելի՞ է, արդյոք, վստահել Ադրբեջանին եւ Ռուսաստանին՝ համաձայնագրին հետեւելու տեսանկյունից»,- հավելել է Ջիմ Կոստան:

Ուսանողներից մեկի հարցին, կցանկանա՞ր այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, կոնգրեսականը պատասխանել է. «Այո՛, կցանկանայի այնտեղ լինել: Եվ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի գեղեցկությունը վայելելու, այլ ավելի կառուցողական լինելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ