News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շուրջ 100 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խմբի անդամները ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ են պահում մի քանի ոստիկանների:

Այս պահին իրավիճակը Խորենացի փողոցում հանգիստ է, սակայն երեկ երեկոյան ժամը 21.30-ի սահմաններում բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ցուցարարները պահանջել են լուծել «Սասնա ծռեր» խմբի սննդամթերքի հարցը, սակայն արձագանք չեն ստացել: Բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները սկսել են աղմկարար նռնակներ նետել, հատուկ միջոցներ կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար։ Իրավապահները նաեւ արցունքաբեր գազ են կիրառել։ Ժամը 02.30-ի դրությամբ, Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետեւանքով բուժհաստատություններ տեղափոխվածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան: 

Ցուցարարներն աղբամանները բարիկադներ են սարքել: Մի խումբ ցուցարարներ էլ փակել են Տիգրան Մեծ- Նար Դոս հատվածը:

Վաղ առավոտյան ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը ցուցարարներին նախազգուշացում է արել՝ ազատել փողոցը, եւ 15 րոպե ժամանակ տվել, սակայն վերջիններս չեն հեռացել: Ոստիկանները բացել են վահաններով շարքը եւ սկսել արագ բերման ենթարկել ցուցարարներին։ Հաշվված րոպեների ընթացքում մի քանի տասնյակ անձինք բերման են ենթարկվել, այդ թվում՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները, այդ թվում նախագահը: Քաղաքացիներից մի քանիսի նկատմամբ ուժ է կիրառվել։ Ոստիկանության այդ գործողություններից հետո Խորենացու պողոտայում ցուցարարներ չեն մնացել։

Բերման ենթարկվել նաեւ ցուցարարներ Տիգրան Մեծի պողոտայից, Նար-Դոսի փողոցից։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ