News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիան զգալիորեն կորցնում է իր կշիռը միջազգային ասպարեզում, սակայն փորձում է հարաբերություններ հարթել Ռուսաստանի հետ, հայտնում է Die Presse-ը:

Նշում են, որ Թուրքիայում վերջին օրերին ձերբակալված հազարավոր մարդկանց շրջանում նաեւ այն երկու օդաչուներն էին, որոնք խոցել էին ռուսական «Սու 24» օդանավը 2015-ի նոյեմբերին: Անկարան նրանց մեղադրում է խռովությանը մասնակցելու մեջ:

Թուրքիայում սկսված զտումների իրարանցման մեջ փաստերը հազվագյուտ են հաշվի առնվում, շարունակում է հեղինակը: Ազատվելով ենթադրյալ ընդդիմախոսներից, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միաժամանակ հույս ունի վերջնականապես կարգավորել Ռուսաստանի հետ տարաձայնությունները:

Երկկողմանի հարաբերությունները վաղուց այդքան հետաքրքրաշարժ ձեւեր չէին ստացել, ասվում է հոդվածում: Մի քանի ամսում Էրդողանը ու Վլադիմիր Պուտինը ընկերներից թշնամիներ դարձան, ու հիմա, ձախողված հեղաշրջոմից հետո նրանց միջեւ նորից վերականգնվել է ընկերությունն ու համերաշխությունը, չնայած պարզ չէ՝ թե դա ինչքան  կտեւի:

Արեւմտյան առաջնորդների մեծ մասը խուսափեց Էրդողանին համերաշխություն հայտնելուց: Պուտինն առաջինն էր, ով բացահայտ Թուրքիայի նախագահին ցույց տվեց իր աջակցությունը՝ հայտարարելով հակասահմանադրական գործողությունների անընդունելիության մասին: Մինչ Եվրոպան Անկարային կոչ է անում պահպանել իրավական պետության նորմերը, Կրեմլն այս հարցով լռություն է պահպանում ու կշարունակի նույն ոճով, համարում է հոդվածագիրը:

Տեսաբանի կարծիքով Մոսկվային ձեռնտու է այն իրավիճակը որում հայտնվել է Էրդողանը: Մոտակա ժամանակները նա զբաղվելու է պետությունը բռնապետական դարձնելու հարցերով ու տնտեսական խննդիրների լուծումով: Նրա տարածաշրջանային նկրտումները երկրորդ պլան կմղվեն, ու Ռուսաստանը առաջատար դիրքեր կզբաղեցնի Սիրիայում որպես միջազգային միջնորդ ու ռազմական ուժ, հայտնում է Gazeta –ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ