Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հուսով է, որ Երեւանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները կհանգուցալուծվեն արագ եւ խաղաղ:
Պատասխանելով «Ազատության» հարցերին՝ դեսպանը հայտարարել է. «Սովորություն չունեմ մեկնաբանելու երկրի ներքին վիճակին առնչվող իրադարձությունները: Այդուհանդերձ, պարզ է, որ արդեն մի քանի օր է, դեսպանությունն ուշադրությամբ հետեւում է Էրեբունիի դեպքերին: Կարող եմ միայն հուսալ, որ դրանք ունենան արագ եւ խաղաղ հանգուցալուծում»: