News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հուլիսի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը, այն զարգացնելու ուղղությամբ համատեղ ձեռնարկվող ջանքերը։ Այդ առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ հաստատված ակտիվ համագործակցությունը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Ջիմ Կոստային` Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ջանքերի համար։

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ կոնգրեսմեն Կոստան նշեց, որ, տարիներ ի վեր ԱՄՆ Կոնգրեսում հետամուտ լինելով Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերին, ուրախ է Հայաստան այցելելու եւ առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու եւ տարածաշրջանային խնդիրների ու դրանց լուծման ուղիների շուրջ մտքեր փոխանակելու հնարավորության համար։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախարար Նալբանդյանն ու կոնգրեսական Կոստան մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը Ջիմ Կոստային ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, ս.թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սաձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Ջիմ Կոստան նշեց, որ ԱՄՆ-ն` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակելու է ջանքերը` ուղղված հիմնահարցի բացառապես բանակցային ճանապարհով լուծմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ