News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


ՀՀԿ-ն խնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման կողմնակից է։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՊՊԾ գնդի գրավման փաստը։

«Տեղի է ունեցել ողբերգություն, մենք կորցրել ենք մեր ժողովրդի պաշտպաններից մեկին։ Մարդ, որը հայրենիքին ծառայել է եւ այժմ, եւ արցախյան պատերազմի ժամանակ»,- նշել է Շարմազանովը՝ ցավակցելով Արթուր Վանոյանի ընտանիքին։

Ըստ ՀՀԿ խոսնակի, այսօր թիվ մեկ խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորումն է։ «Մեր ուժային կառույցները հիմնականում ունեցել են մի նպատակ՝ առանց արյունահեղության հասնել այս դժվարին իրավիճակի հանգուցալուծմանը։  Հարցեր կհնչեն, թե ինչու հանրապետականները հարցազրույցներ չենք տվել, չենք ներկայացրել մեր տեսակետը։ Մեր եւ կոնկրետ իմ լռությունը պայմանավորված է եղել խաղաղ բանակցությունները չխոչընդոտելու ցանկությամբ»,- նշել է Շարմազանովը եւ հավելել. «Հավատում եմ, որ բոլոր կողմերում հանդուրժողականությունը, խիղճը կհաղթի եւ մենք կխուսափենք նոր արյունահեղությունից։  Հայաստանում մենք թշնամիներ չունենք»։

Հարցին, թե ինչու նախագահը կոչով չի դիմել ժողովրդին, իսկ իշխանությունը չի արձագանքում «Սասնա ծռեր» խմբի պահանջներին, Շարմազանովն ասել է. «Պահանջների մասին ժամանակը չէ խոսելու, այսօր խնդիրը բանակցելն է։ Հայաստանում կա իշխանություն, եւ ԱԱԾ-ն պարբերաբար պաշտոնական հայտարարություններ է արել։ ԱԱԾ-ն իշխանության մասն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ