News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդքան զբաղված չլիներ իր բանակով, կկատաղեր Ավստրալիայում լույս տեսած նոր գրքի պատճառով, որը Հայոց ցեղասպանության մասին անվիճելի փաստեր է պարունակում: Այս մասին գրել է բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը:

Վիգեն Բաբկենյանի եւ Փիթեր Սթենլիի «Հայաստանը, Ավստրալիան եւ մեծ պատերազմը» գրքում հավաքված են Հայոց ցեղասպանության մասին ավստրալացի ռազմագերիների վկայությունները:

«Թուրքերի համար, որոնք մինչեւ հիմա ժխտում են կանխամտածված ցեղասպանության արշավի ընթացքում հայերի գլխատումը, զանգվածային մահապատիժը, բռնաբարությունները (եւ Սուլթան Էրդողանը նրանցից մեկն է), դժվար կլինի վիճարկել այս վկայությունները»,- գրել է հեղինակը:

Օրինակ՝ թուրքերի կողմից գերեվարված ավստրալական 14-րդ գումարտակի լեյտենանտ Լեսլի Լուսքոմբը պատմել է, որ տխուր պատկերի ականատես է եղել. երկաթուղային կառամատույցում միմյանց սեղմված կանգնած էին կանայք եւ երեխաներ, իսկ մտրակներով զինված թուրք զինվորները նրանց վագոններն էին քշում՝ համակենտրոնացման ճամբարներ քշելու համար:

Եվս երկու ռազմագերիներ պատմել են, թե ինչպես են գյուղում «սպանված հայ կանանց եւ երեխաների այլանդակված մնացորդներով» լի տուն գտել: Ավստրալացի որոշ զինվորականներ նույնիսկ կռվել են թուրք զինվորների հետ, որոնք սպանել են խմբից հետ մնացած հայերին:

Գրքում պատմում են նաեւ հազարավոր հայերի մասին, մեծ մասը՝ կանայք եւ երեխաներ, որոնք սովահար են եղել Դամասկոսից դեպի Հոմս, Համա եւ Հալեպ տանող ճանապարհին:

Բավական մեծ գիրք է, որպեսզի սուլթան Էրդողանը կարողանա ընկղմվել դրանում, երբ ավարտի իր կոտրված երկրու մաքրումները: Բայց ենթադրում եմ, որ նա միշտ կարող է հայտարարել, որ, չնայած ապացույցներին, Օսմանյան կառավարությունը պատասխանատվություն չի կրում հայերի ցեղասպանության համար՝ հիմնավորելով, որ այդ զինվորները, ինչպես նաեւ իր սեփական զինվորականները, պարզապես իրենց ձեռք են վերցրել օրենքը»,- ամփոփել է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ