Թուրքիայի զինված ուժերը կվերակազմավորվեն: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նկատելով, որ զինված ուժերին «թարմ արյուն» է պետք:
Նրա խոսքով, կառավարության գերագույն զինվորական խորհուրդը, որի նախագահը երկրի վարչապետն է, եւ որում ընդգրկված են պաշտպանության նախարարն ու շտաբի պետը, կվերահսկի զինված ուժերի վերակազմավորման գործընթացը:
«Այդ ռազմական կառույցի օգնությամբ, զինված ուժերը թարմ արյուն կստանան»,-ասել է Էրդողանը: