News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 22-ին, Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ պատասխանատու մարմինների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է Հանրապետության նախագահի կարգադրությամբ հաստատված ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի կատարման վիճակը:

Ռազմավարական ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ձեւավորել ժամանակակից ժողովրդավարական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգ եւ դատական իշխանություն:

Երկրի ղեկավարը նշել է, որ ռազմավարական ծրագիրը մեր իրավական եւ դատական համակարգի զարգացման համար էական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, եւ դրա պատշաճ իրականացումը խիստ կարեւոր է բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար:

Քննարկման արդյունքներով արձանագրվել է, որ ծրագրի կատարման շուրջ չորս տարիների ընթացքում եղել են ինչպես դրական ձեռքբերումներ, այնպես էլ լուրջ թերացումներ եւ բացթողումներ: Խորհրդակցության ավարտին Հանրապետության Նախագահը պատասխանատու մարմինների ղեկավարներին հանձնարարել է մինչեւ տարեվերջ գործուն միջոցներ ձեռնարկել չկատարված ծրագրային գործողություններն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ