Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ երկրի իշխանությունները հեղաշրջման փորձից հետո լուծարել են մոտ 11 հազար քաղաքացու անձնագիր։
«Այսօրվա դրությամբ մենք լուծարել ենք 10 հազար 856 մարդու անձնագիր»,– ասել է Ալան NTV–ի եթերում։
Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ սահմանափակումներ էին մտցրել պետծառայողների՝ արտասահման այցելությունների համար։ Ծառայողական անձնագրերով քաղաքացիները պետք է տեղեկանք ներկայացնեին աշխատավայրից այցի նպատակի եւ ժամկետների մասին։