Թուրքիայի կրթության նախարարությունը ամբողջ երկրում կփակի 1669 մասնավոր ուսումնական հաստատություն ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու պատճառով։ Այս մասին հայտնում է T24–ը։
Մասնավորապես կփակվեն 936 մասնավոր դպրոց, 449 ուսումնական հանրակացարան եւ 284 այլ ուսումնական հաստատություն։
Նախարարությունն արդեն համապատասխան հրահանգներ է տվել։