News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Լեւոն Տեր-Պետրոսյանը ամոթալի հայտարարություն է արել»։ Այդ մասին Խորենացի փողոցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ առաջին նախագահի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ հայտարարել էր,թ ե Խորենացի փողոցում այլեւս անելիք չունի, սակայն այսօր նոր տեսանյութ էր տարածել եւ վերադարձել Խորենացի փողոց։

Փաշինյանը, որը նախկինում Տեր-Պետրոսյանի զինակիցն էր, այժմ նրան մեղադրել է Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելու մեջ։ «Լեւոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ Ղարաբաղի հարցում, այսպես կոչված մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է լավրովյան պլան անունով: Դա մի խատառակ լուծում է ՀՀ համար, եւ այդ լուծման համաձայնվելը ամոթալի է ոչ միայն առաջին դեմքերի, այլեւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար», - ասել է Փաշինյանը՝ նշելով, թե բացի աշխարհաքաղաքական, աշխարհահայացքային պատճառներից այստեղ կա եւս մեկ անձնական մոտիվ՝ Տեր-Պետրոսյանն ուզում է  օգնել Սերժ Սարգսյանին ազատագրված  տարածքները հանձնելու հարցում, որպեսզի ի վերջո կարողանա արձանագրել, որ 96,97 թվականներին  ինքը ճիշտ էր ասում:

Փաշինյանը ոգեւորել է հավաքվածներին, հայտարարել, թե չի թույլատրելու, որ կասկածելի վարքով անձինք սադրանքներ անեն, բախումներ հրահրեն: Այդպիսիները, ըստ Փաշինյանի, գործակալներ են։ «Այս շարժման գլխավոր սիմվոլը լինելու է բաց եւ բարձրացված ձեռքեր` ցույց տալու համար, որ մեզ պետք չէ մահակ, քար, մենք ուժեղ ենք մեր մտքով, պատմությամբ, ՀՀ-ով, ԼՂՀ-ով, մեր երեխաների ճակատագրի առաջ մեր պատասխանատվությամբ: Եթե ժողովուրդը որոշի, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է թալանել Հայաստանը, ես ենթարկվելու եմ, չեմ կարող խանգարել: Ուժեղ Հայաստանում կուզենա ապրել` ես կօգնեմ»,- ասել է Փաշինյանը:

Ըստ պատգամավորի, ի սկզբանե իր գործողությունները միտված են ապացուցելու, որ «Սասնա ծռերի» տղաները ահաբեկիչ չեն. «Այդ մարդիկ փորձում են շոկային ցնցման միջոցով թարմացնել այն լավատեսությունը, որով հայ ժողովուրդը 1991-ին ձեռք բերեց պետականությունը»,- ասել է նա՝ նշելով, թե Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու ժամկետների պատասխանը պետք է տա ժողովուրդը: Նրա խոսքով, իր նպատակն է, որ «Սասնա ծռերի», փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխից մի մազ չպակասի։

Պատգամավորն ընդգծել է, թե պայքարը պետք է խաղաղ լինի, սկսվի Երեւանից, տարածվի մարզերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ