Մյունխենի առեւտրի կենտրոնում հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 6-ի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ոստիկանության տվյալներով՝ հարձակմանը երեք մարդ է մասնակցել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 22-ի երեկոյան Մյունխենի առեւտրի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Լրատվամիջոցները նախապես հաղորդում էին 15 զոհի մասին:
Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում ամբողջ քաղաքում, տրանսպորտի, այդ թվում՝ մետրոյի աշխատանքն արգելափակված է: