Մյունխենի բնակիչները սմարթֆոնների համար նախատեսված Katwarn ծանուցման համակարգի միջոցով տեղեկացվել են քաղաքում արտակարգ դրություն սահմանելու մասին: Բավարիայի մայրաքաղաքում ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում: Այս մասին հաղորդում է Bayerischer Rundfunk հեռուստաալիքը:
«Ձեր սեփական անվտանգության համար խուսափեք հրապարակներ եւ փողոցներ դուրս գալուց, կրակողները փախուստի մեջ են, երկաթուղային եւ ավտոբուսային հաղորդակցությունը դադարեցված է, ռադիո լսեք եւ հեռուստացույց դիտեք»,- ոստիկանության հաղորդագրությունն է մեջբերում հեռուստաալիքը:
ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ Մյունխենի առեւտրի կենտրոնում եւ Կառլսպլաց հրապարակում կրակոցներ են հնչել: Ականատեսները հաղորդում են զոհերի եւ վիրավորների մասին: Այլ մանրամասներ պաշտոնապես դեռեւս չեն հաստատվել: Հանցագործի կամ հանցագործների գտնվելու վայրը հայտնի չէ: