News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կողմնապահ է համարում՝ երկրում ռազմական հեղաշրջման փորձին ի պատասխան իր ձեռնարկած գործողությունների մասին ԵՄ  քննադատությունը: «Նրանք անում են հակասական հայտարարություններ: Նրանք կողմնապահ են ու կշարունակեն կողմնապահ գործել Թուրքիայի հանդեպ»,- ասել է պետության ղեկավարը «Ֆրանս-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Էրդողանը նշել է, որ անվտանգության ապահովմանն ուղղված իր ձեռնարկած քայլերը միանգամայն համադրելի են այն քայլերի հետ, որոնք ոչ այդքան վաղուց ձեռնարկել էին արեւմտյան երկրները ահաբեկչությունը կանխելու  շրջանակում: Բացի դրանից նախագահը քննադատել է Բրյուսելին, որ չի ցանկանում ավելի ակտիվ աշխատել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ: «Վերջին 53 տարիներին Եվրոպան մեզ ստիպում է սպասել»,- պարզաբանել է նա, հավելելով, որ վերջին տասնամյակներին ԵՄ-ին անդամակցել են որոշ երկրներ, որոնք շատ ավելի քիչ էին համապատասխանում ԵՄ պահանջներին, քան Թուրքիան:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու ցանկության մասին հայտնել է 1963-ին: 1980-ականներին Անկարան անդամակցության պաշտոնական հայտ է ներկայացրել: Այս հարցով բանակցությունները ԵՄ-ի ու Թուրքիայի միջեւ սկսվել են 2005-ից, սակայն դեռ հեռու են ավարտից:

Հուլիսի 15-ին մի խումբ զինվորականներ փորձել են տապալել Թուրքիայի նախագահին: Ապստամբությունը ճնշվել է, որին հաջորդել է զտումներ երկրի զինված ուժերում: Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրել են քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին, որը ԱՄՆ-ում է բնակվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ