News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկային վարկանիշը B+ մակարդակի վրա ՝ կայուն կանխատեսումով, հայտնում է Reuters–ը: Այս գնահատականը տրվել է օտարերկրյա ու հայրենական արժույթով երկարաժամկետ վարկանիշին (IDR):

Արտարժույթով առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշը մնացել է B+ մակարդակում: Երկրի առաստաղի վարկանիշը (փոխանցումների ու արժույթի կոնվերտացման ռիսկերը) մնացել է BB- մակարդակում, իսկ կարճաժամկետ IDR–ը արտարժույթով՝ B-ի վր ա:

Fitch-ը սահմանել է նաեւ կարճաժամկետ էմիտենտի նոր վարկանիշ՝ արդեն ազգային արժույթով՝ 'B' մակարդակի վրա:

B+ վարկանիշը բխում է Հայաստանի համեմատաբար բարենպաստ բիզնես կլիմայից, բնակչության մեկ հոգուն բաժին հասնող համեմատաբար բարձր ՀՆԱ-ից, ԱՄՀ–ի հետ Extended Arrangement ծրագրով, նաեւ պետպարտքի երկար ժամկետներով ու ցածր դրույքներով:

Վարկանիշի վրա բացասաբար է անդրադառնում բարձր արտաքին պարտքը, նաեւ դրա բարձր տեսակարար կշիռը արտարժույթով: Խանգարում է նաեւ բանկային ոլորտի բարձր դոլարիզացումը ու հարեւան երկրների հետ լարվածությունը:

Հայաստանի տնտեսությունը շարունակում է զգալիորեն աճել, եւ Fitch-ը ակնկալում է այդ աճի շարունակություն՝ չնայած 2014-ի վերջից սկսած Ռուսաստանից ու ընդհանուր ԱՊՀ-ից բխող ցնցումներին:

Այդուհանդերձ, 2015 թ. Հայաստանի տնտեսությունը աճել է 3 տոկոսով: Արտահանման աճը օգնել է չեզոքացնել ներքին թույլ պահանջարկը: Չնայած դրամական փոխանցումների հոսքի կրճատմանը ու արտահանման պահանջարկի անկմանը՝ այդ բացասական հետեւանքները մասամբ չեզոքացվել են դրամի փոխարժեքի անկումով, արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացումով ու լեռնարդյունաբերության ոլորտում արտահանման շահույթի աճով:

2016-ի սկիզբը բարենպաստ ստացվեց: Առաջին եռամսյակում գրանցվել է 4.4 տոկոսի տնտեսական աճ: Հատկապես նկատելի է աճել արտահանումը տարածաշրջանի սահմաններից դուրս գտնվող երկրներ ՝ Իրաք ՝ 8.8 տոկոսով ( արտահանման ամենախոշոր հոդվածը ՝ ծխախոտ- խմբ.) ու Չինաստան ՝ 11.1 տոկոսով (արտահանման ամենախոշոր հոդվածը՝ պղնձի խտանյութ- խմբ.): Fitch-ի ակնկալիքներով 2016-ին տնտեսությունը կաճի 3.5 տոկոսով ( վերջին կանխատեսումը՝ 2.0 տոկոս): Այդուհանդերձ, դա ցածր է B խմբի երկրներում վերջին 5 տարիներին գրանցված միջին մակարդակից (4.2 տոկոս): 2017-18 թթ. ակնկալվում է 3.6 տոկոսի միջին աճ ՝ Ռուսաստանում աճի վերականգնմանը զուգընթաց, իսկ պահանջարկը տարածաշրջանում ավելի շատ կաճի:

Եթե 2014-ին ընթացիկ հաշվի պակասորդը կազմել է ՀՆԱ-ի 7.3 տոկոսը, ապա 2015-ին՝ ներմուծման զգալի կրճատման շնորհիվ ընդամենը 2.7 տոկոս էր (մինչդեռ B խմբի երկրներում միջինը 7 տոկոս է):

Դոլարային արտահայտությամբ՝ 2015-ին ներմուծումը կրճատվել է 26 տոկոսով, մինչդեռ արտահանումը շատ ավելի քիչ է կրճատվել ՝ 4.2 տոկոսով: Արտահանման հարաբերական կայունությունն ուղեկցել է նաեւ դրա դիվերսիֆիկացումով ( տե՛ս վերեւում՝ Չինաաստանի ու Իրաքի մասին-խմբ.)

Այդուհանդերձ, 2015-ի վերջին արտաքին պարտքը աճել է մինչեւ ՀՆԱ 46.8 տոկոս՝ 2014-ի 40. 7 տոկոսի համեմատ ( դա շատ ավելի բարձր է, քան B խմբի երկրների 18.6 տոկոսը):

Fitch-ի կանխատեսումներով, 2016-18 թթ. ՀՆԱ-ի հանդեպ վճարային բալանսի պակասորդը կկազմի միջինը ՀՆԱ-ի 2.3 տոկոսը, արտահանման զգալի ծավալների ու ներմուծման սահմանափակ աճի շնորհիվ: Դրա շնորհիվ արտաքին պարտքը մինչեւ 2018 թ. պետք է նվազի մինչեւ ՀՆԱ 40.7 տոկոս:

Երկրի արտաքին ռեզերվները 2015-ի վերջին աճել էին մինչեւ 1.8 մլրդ դոլար, ինչը համարժեք է ընթացիկ արտաքին վճարների 4.2 ամսվա: Դա ավելի բարձր է քան B խմբի միջին 3.6 ամիսը: Fitch-ն ակնկալում է, որ 2016-18թթ. արտաքին ռեզերվները կմնան ընթացիկ արտաքին վճարների 4.6 ամսվա մակարդակում:

2015-ին բյուջեի եկամտա-ծախսային պակասորդը աճել է մինչեւ ՀՆԱ-ի 4.8 տոկոս, ծրագրված 2.3 տոկոսի դեպքում (B խմբի երկրների համար միջին ցուցանիշը մի քիչ ցածր է ՝4.3): Պակասորդի բացասական դինամիկան շարունակվել է նաեւ 2016-ի սկզբին՝ հիմնականում որովհետեւ հակամիջոցառումների համար պետությունը հատկացրել է 64.4 մլրդ դոլար ՝ 2015-ի նույն ժամանակահատվածում հատկացված 40.3 մլրդ դոլարի փոխարեն:

Fitch-ի կանխատեսումներով, 2016-ին ՀՆԱ-ի հանդեպ Կառավարության պարտքի հարաբերակցությունը կաճի մինչեւ 52.4 տոկոս՝ 2015-ի 48.7 տոկոսից (B խմբում միջին ցուցանիշը 51.8 տոկոս է):

Հայաստանի վարկանիշի վրա շարունակում են ազդել Ադրբեջանի հետ լարված հարաբերությունները: Գործակալության կարծիքով ղարաբաղյան հակամարտությունը տեսանելի ապագայում սառեցված կմնա:

Իրավիճակը բանկային ոլորտում կառավարելի է մնում ՝ նույնիսկ այն պայմաններում, երբ վարկերի դոլարիզացումը գերազանցում է 65 տոկոսը: Վատացել է ակտիվների որակը, ու մայիսի վերջին չաշխատող վարկերի տոկոսը հասել է 10 տոկոսի: Բանկերի եկամտաբերությունը մնում է սահմանափակ, բայց պետք է աստիճանաբար աճի՝ հայրենական տնտեսության բարելավմանը զուգընթաց:

Արժութային ռիսկերը սահմանափակում է այն հանգամանքը, որ բանկերը չեն կարող կապիտալի 40 տոկոսը գերազանցող բաց արժութային դիրքեր պահել, իսկ SDR զամբյուղից դուրս (այսինք դոլարից, եվրոյից, ֆունտից, յուանից ու իենից բացի մյուս արժույթները, նաեւ SDR-ում չընդգրված շվեյցարական ֆրանկը) արժույթներով բաց դիրքերը կապիտալի միայն 10 տոկոսն են կազմում:

Բացի դրանից արտարժույթով պարտավորությունների ռեզերվավորման բարձր պահանջները, որոնք ներդրվել են 2014-ի դեկտեմբերին, օգնել են լիկվիդային ակտիվները պահպանել կարճաժամկետ պարտավորությունների 100 տոկոսից նկատելիորեն բարձր մակարդակի վրա: Բանկերի արտաքին պարտավորությունները բարձր են ( արտասահմանյան ֆինանսավորումը կազմում է պարտավորությունների ավելի ք ան 30 տոկոսը՝ ամենաբարձր մակարդակը ԱՊՀ-ում ու Վրաստանում ), բայց այդ պարտավորությունների 75 տոկոսը երկարաժամկետ են, ու հիմնականում միջազգային ֆինանսական կազմակերպություններից ու արտասահմանյան բաժնետերերից:

Բանկային ոլորտի կապիտալիզացիան նորմալ է՝ մայիսի վերջին ակտիվների նկատմամբ կապիտալի 17.2 տոկոս հարաբերակցությամբ: Fitch-ի կանխատեսումներով այդ մակարդակը պետք է այսուհետ էլ աճի, քանի որ աճելու են նվազագույն պահանջները բանկային կապիտալի հանդեպ, որը 2017-ին 5-ից մինչեւ 30 մլրդ դրամ կաճի (10 մլն դոլարից մինչեւ ավելի քան 60 մլն դոլար- խմբ.)

Այսպիսով, ակնկալում է, որ Հայաստանում կպահպանվի սոցիալական ու քաղաքական կայունությունը: Գործակալության ակնկալիքներով ռուսաստանյան տնտեսությունը 2016-ին կկրճատվի 0.7 տոկոսով, իսկ 2017-ին կաճի 1.3 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ