News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի հանձնվելու մասին տեղեկությունները կեղծ են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը:

«Նախքան մեր ասուլիսը ստահոդ լուրեր սկսեցին շրջանառվել, իբր թե «Սասնա ծռերը» ասուլիսը սկսելու է զենքը վայր դնելու, բանդային հնազանդվելու մասին հայտարարությամբ: Մենք զինված ապստամբություն ենք բարձրացրել, զենք ենք վերցրել մեր երկիրն ազատագրելու առաքելությամբ: Դա ենթադրում է ժողովրդի ընդվզումը, որը դանդաղորեն, որը  պայմանավորված է մի շարք գործոններով, բայց կարծես թե անշեղորեն աճում է»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:

Նրա խոսքով, իրենք ՊՊԾ գնդի տարածք են մտել առանց որեւէ մեկին պատանդ վերցնելու եւ իրենց մոտ պահելու նպատակի: «Ուղղակի ստեղծված իրավիճակում այդ մարդիկ հայտնվել են մեր տարածքում: Փուլ առ փուլ, ըստ իրավիճակի, բաց ենք թողել բոլոր ոստիկաններին»,-ասաց նա: Վարուժան Ավետիսյանն ասաց, որ իշխանությունն անընդհատ ցանկացել է գրոհով վերցնել գնդի տարածքը, բազմաթիվ անգամներ եղել են նախապատրաստական գործողություններ, որոնց չի հաջորդել բուն գործողությունը:

«Գաղտնիք չէ, որ ոստիկանները որոշակի անվտանգության երաշխիք էին, առաջին օրը զրահամեքենան գնդացրից կրակելով հարձակվեց ներկա գտնվողների վրա եւ վիրավորեց մեր խմբավորման անդամներից մեկին, որից հետո գնդացրորդը չեզոքացվեց, այսինքն մարմնական վնասվածք ստացավ եւ չկարողացավ շարունակել իր գործը:

Մենք զենք ենք վերցրել համոզված լինելով, որ ՀՀ-ում այլեւս հնարավոր չէ ուրիշ եղանակով հասնել փոփոխությունների: Մեր գործողությունները ամբողջությամբ տեղավորվում են իրավունքի եւ սահմանադրականության տրամաբանության եւ նորմերի պահանջների մեջ: Մենք գործում ենք իրացնելով այդ սրբազան իրավունքը»,-ասաց նա:

Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ որպես հիմնական պահանջ ներկայացրել են Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ վստահության կառավարության ձեւավորումը եւ այդ ճանապարհին առաջին պահանջը  Ժիրայր Սեֆիլյանի եւ մնացած քաղբանտարկյալների ազատ արձակումն է:

«Մենք Գեորգի Կուտոյանի հետ հստակ պայմանավորվել ենք, որ մեզ համար անվտանգության երաշխիք հանդիսացող ոստիկանների առկայությունը փոխարինենք այստեղ մամուլի ներկայացուցիչների մշտական ներկայությամբ, այստեղ ստեղծվի մամուլի կետ, լինի շուրջօրյա ինտերնետ կապ եւ ուղիղ հեռարձակում: Խոսքը վերաբերում էր անվտանգության մի երաշխիքը մյուսով փոխարինելուն: Պայմանավորվածություն եղավ նաեւ, որ պրոցեսը կտեւի ամենաքիչը 15 օր եւ ամենաշատը մեկ ամիս:

Սակայն այսօր պարզվեց, որ ռեժիմին բնորոշ, քրեական մշակույթին համապատասխան  հերթական անգամ փորձում են մեզ «գցել», ուղիղ կապը չեն ապահովում:

Այդպիսի իրավիճակում մենք պետք է կատարենք մեկ եզրակացություն, որ գրոհի տարբերակը մնում է ուժի մեջ, իսկ գրոհի պարագայում այստեղ կլինեն տասնյակ, եթե ոչ հարյուրավոր զոհեր հաշվի առնելով, որ մեր ընկերների մեծ մասը մարտական փորձ ունեցող մարդիկ են»,-ընդգծեց Ավետիսյանը:

Նշենք, որ այսօր արդեն 7-րդ օր է, ինչ «Սանսա ծռեր» խմբի անդամները գրավել են ոստիկանության ՊՊԾ գունդը եւ պատանդ վերցրել ոստիկանների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը:

Այսօր ազատ են արձակվել վերջին 4 պատանդները, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ