News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը կարծում է, որ կարճ ժամանակ անց իրենք ցանկալի արդյունքի կհասնեն:

«Պետք չէ վհատվել։ Եթե նյարդային պոռթկում է, ձախողվում է, իսկ եթե տարիների ընթացքում նպատակամղված գործողություն է, հաղթանակ կունենանք»,- այսօր՝ հուլիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամը:

Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ չպետք է լինեն մարդիկ, որոնք այս շարժումը կծառայեցնեն իրենց անձնական նպատակին, ավելին՝ պետք է լինի կոլեկտիվ մարմին, որն այս գործընթացը կտանի ժողովրդի համար հասկանալի գործընթացով. «Մենք ստեղծում ենք նոր պետություն։ Մեզ չի հաջողվել այսքան տարիների ընթացքում պետություն ստեղծել, սա քվազիպետություն է, պաշտոնյաները պաշտոնյա չեն, ոմանք ուղղակի սրիկա են, եւ այսպես շարունակելով կորցնում ենք երկիրը։ Գործող աղբով հնարավոր չէ ստեղծել պետություն, նորացնել այն։ Դա առեւտրականների մի բազմություն է, որը իրար մեջ քվոտաներ են բաժանում եւ կառավարում»:

«Սասնա ծռեր» խմբի անդամը կրկին ընդգծել է, որ իրենք չեն փորձում անձնական կամ կուսակցական դիվիդենտներ քաղել։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, Վարուժան Ավետիսյանը նշել է, որ եթե նա ցանկանում է այս նեխած համակարգի մեջ դառնալ պետության ղեկավար կամ մասնաբաժին ստանալ, սա կործանման ճանապարհ է։

Անդրադառնալով բանակցություններին մասնակցող գեներալ Վիտալի Բալասանյանին, Ավետիսյանը պատմել է, որ նա իրենց հորդորել է ազատել պատանդներին եւ հանձնվել. «Մենք այդ հորդորների ազդեցությամբ քննարկումներ ենք արել։ Քաղաքական գործընթացի մեջ պատանդ երեւույթն անընդունելի է։ Ի վերջո գտանք այդ տարբերակը»:

Թե ինչպես են պատկերացնում իշխանափոխությունը, զինված խմբի անդամը պատասխանել է. «Սերժ Սարգսյանը պետք է մաս-մաս հանձնելով լիազորությունները հեռանա՝ անարյուն հանձնելով իշխանությունը»։

Խոսելով հուլիսի 17-ին տեղի ունեցած դեպքերին, Վարուժան Ավետիսյանը պատմել է, որ իրենց վրա մեկ գրոհ է եղել, երբ զրահամեքենայով կրակելով եկել են իրենց ուղղությամբ: «Շենքի մոտ կանգնած են եղել փոխոստիկանապետ Եղիազարյանը, եւ Օսիպյանը։ Գնդացրորդը, հաշվի չառնելով դա, կրակելով եկել է, եւ վնասազերծվել է։ Գնդացրորդը ծանր վնասվածք է ստացել, եւ զրահամեքենան փախուստի է դիմել»,- նշել է Ավետիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ