News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հուլիսի 20-ին Կիեւում սպանված լրագրող Պավել Շերեմետին հուղարկավորել են այսօր՝ հուլիսի 23-ին, Մինսկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին»:

Շերեմետին հուղարկավորել են քաղաքի հյուսիսային գերեզմանոցում նրա հոր գերեզմանի մոտ: Լրագրողի հոգեհանգիստը տեղի է ունեցել Ամենայն սրբոց եկեղեցում: Գործընկերները, ընկերներն ու հարազատները լրագրողին վերջին հրաժեշտը տվեցին ծափահարություններով:

Նշում են, որ լրագրողի մարմինը Կիեւից Մինսկ տեղափոխվել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոյի, պատգամավորներ Մուստաֆա Նայեմի, Սերգեյ Լեշչենկոյի, նաեւ ուկրաինացի լրագրողների ուղեկցությամբ:

Լրագրող Պավել Շերեմետը զոհվել է Կիեւում հուլիսի 20-ին՝ ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով: Կիեւի դատախազությունը քրեական գործ է հարուցել «Կանխամտածված սպանություն» հոդվածով: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա ավտոմեքենայի տակ պայթուցիկ դնողը կին է եղել: Ուկրաինայի ոստիկանության մամուլի ծառայությունում հայտնել են, որ Պավել Շերեմետի սպանության հիմնական վարկած է դիտարկվում նրա մասնագիտական գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ