News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պերուում հարյուրավոր մարդիկ են փողոց դուրս եկել՝ պահանջելով բանտից ազատել երկրի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին, հայտնում է BBC –ի Ռուսական ծառայությունը:

Ալբերտո Ֆուխիմորին, որը հաջորդ շաբաթ 78 տարեկան է դառնում, 2007-ից սկսած բանտարկված է մի շարք հանցագործությունների, այդ թվում մարդու իրավունքների ոտնահարման ու կոռուպցիայի համար:

Սակայն նրա համախոհները վստահեցնում են, որ Ֆուխիմորին արժանի չէ նման խիստ պատժի: Նրանց կարծիքով, չնայած ֆուխիմորիի կառավարման տարիներին ավտորիտար ռեժիմ էր ստեղծվել, բայցեւայնպես իր կառավարման 10 տարիներին նա կարողացել է երկիրը դուրս բերել ծանր տնտեսական վիճակից:

Ֆուխիմորին, որը երկիրը կառավարել է 1990-2000 թթ., հայտնի է երկրի ներսում ձախ արմատական շարժումների ճնշման խիստ մեթոդներով:

Պերուում 1990-ականներին մարդու իրավունքների խախտումների փաստերը հետաքննող հատուկ հանձնաժողովի տվյալներով՝ Ֆուխիմորին ապստամբ շարժումների դեմ պայքարելու համար օգտագործել է համակենտրոնացման ճամբարներ ու փակ ռազմական դատարաններ: Ըստ հանձնաժողովի զեկույցի՝ զինվորականները Պերուում 1990 –ականներին բազմիցս ներկայացրել են՝ իբրեւ իրենց կողմից սպանված գյուղացիները ապստամբների զոհերն են:

2007-ին Ֆուխիմորին դատապարտվել է ազատազրկման իշխանությունը չարաշահելու համար, իսկ 2009-ին հատուկ տրիբունալը նրան 25 տարվա ազատազրկման է դատապարտել «մահվան էսկադրոններ» կազմակերպելու համար, որոնք 90-ականների սկզբին 25 մարդ էին սպանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ