Հուլիսի 23-ին, ժամը 18.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 25/5 հասցեում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները տուժած Պ. Ռ.-ին (1966 թ. ծնված) տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ: