News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թայլանդի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել 8-ամյա երկու աղջկա, որոնք պատերից պոկել են օգոստոսին նախանշված հանրաքվեից առաջ կախված ընտրացուցակները:

Երկրում արգելված է ցանկացած քարոշարշավ՝ ինչպես նոր սահմանադրության դեմ, այնպես էլ կողմ:

Ըստ BBC-ի՝ երեխաները խոստովանել են, որ իրենց պարզապես դուր է եկել վարդագույն թուղթը, որի վրա տպագրվել են ընտրացուցակները, սակայն նրանց մեղադրում են պաշտոնական փաստաթուղթն ու հասարակության սեփականությունը փչացնելու մեջ: Սակայն այս տարիքում աղջիկները հազիվ թե դատարանի առջեւ կանգնեն:

Երկրի զինվորական իշխանությունը նոր սահմանադրության հարցով հանրաքվեի նախօրեին կանխում է ցանկացած բողոքի գործողություն: Քննադատները մտավախություն ունեն, որ եթե հանրաքվեի արդյունքում սահմանադրության նոր նախագիծը հաստատվի, երկրի Հիմնական օրենքը կարող է թուլացնել ընտրովի խորհրդարանի ազդեցությունը:

Զինվորականները Թայլանդում իշխանության եկան 2014 թվականի մայիսին, զինված հեղաշրջման հետեւանքով: Դրանից հետո առաջին համաժողովրդական ընտրությունները պետք է կայանան 2017 թվականին, երբ նոր սահմանադրությունն արդեն գործողության մեջ կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ