News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանը մտադիր է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) բողոք հայտնել՝ կապված Իրանի երկարաժամկետ միջուկային ծրագրին վերաբերող գաղտնի տեղեկատվության արտահոսքի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ տարածված փաստաթղթի բովանդակության մի մասը գաղտնի բնույթ է կրել, ինչի պահպանման հույսն իրանական կողմն ուներ:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին իր հերթին մատնանշել է, որ «այդ տեղեկությունը հրապարակայնացնելու որեւէ պատճառ չկար»:

Ավելի վաղ Associated Press-ը Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի լրացուցիչ արձանագրության գաղտնի տվյալներ էր հրապարակել: Դրա համաձայն՝ պայմանագրի կնքումից 10 տարի անց Իրանը մտադիր է ընդլայնել իր միջուկային ծրագիրը՝ չնայած դրա սահմանափակման մասին պայմանագիրը կնքվել է 15 տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ