News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Խորենացի փողոցում այս պահին իրավիճակը հանդարտ է, մեծ բազմություն է հավաքվել, որը մասնակցում է հանրահավաքին։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե հանրահավաքում ելույթ են ունեցել Ալեք Ենիգոմշյանը, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, «Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

Արմեն Հովհաննիսյանը առաջարկեց աշխատանքային խմբեր ստեղծել՝ տեղում տարբեր հարցեր լուծելու համար։ Մասնավորապես, ըստ նրա, հրատապ անհրաժեշտություն է քարոզչական խմբի ստեղծումը, որը փորձի տարբեր հարթակներից օբյեկտիվորեն ներկայացնել ստեղծված իրավիճակը։ Արմեն Հովհաննիսյանը հայտարարեց, որ քաղաքացիների համար շուտով հատուկ անկյուն կբացվի, որտեղ նրանք կարող են ծանոթանալ խորհրդի ստեղծած հռչակագրին ու ստորագրել դրա տակ՝ ի նշան համաձայնության։

Ալեք Ենիգոմշյանը, որը նշեց, որ բանակցությունները շարունակվում են, տեխնիկանան զարգացումներ եղել են, սակայն էական փոփոխություն չկա։

Այսօր նաեւ հայտնի է դարձել, թե է փոխարինելու Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանին «Սասնա ծռերի» եւ իշխանությունների միջեւ բանակցություններում։ Նախաձեռնող խմբի անդամներից մեկը մեր թղթակցին հայտնեց, թե նոր բանակցողը Սիսիանի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն է՝ «Աշոտ Երկաթը»։

Խորենացի փողոցում նաեւ մեծ քանակությամբ ոստիկաններ կան, որոնք արգելափակել են դեպի ՊՊԾ գունդ տանող ճանապարհը։ Այդտեղ է գնվում նաեւ Երեւանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը, որը գրեթե յոթ օր անցկացրել էր պատանդի կարգավիճակում։

Նշենք, որ Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը վերջին պատանդներն էին, որոնք «Սասնա ծռեր» խումբը ազատ էր արձակել հուլիսի 23-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ