News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 

Հուլիսի 25-ին Մավրիտանիայի մայրաքաղաք Նուակշոտում սկսվում է Արաբական պետությունների թվով քսանյոթերորդ գագաթնաժողովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Այս հանդիպումը, որը կոչում են «հույսի գագաթնաժողով» կդառնա միջարաբական կազմակերպության պատմության մեջ ամենաոչներկայացուցչականը ՝ դրա 21 մասնակից երկրներից միայն յոթի առաջնորդներն են գալու գագաթնաժողովին: Մնացածը ներկայացված են լինելու կառավարությունների ղեկավարների, փոխնախագահների ու արտգործնախարարների մակարդակով:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս- Սիսիին փոխարինելու է երկրի վարչապետ Շերիֆ Իսմայիլը, իսկ Սաուդյան Արաբիայի թագավորին ՝ արտգործնախարար Ադել ալ Ջուբեյրը: Հանդիպմանը ներկա չի լինելու նույնիսկ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը: «Ալ Վաֆդ» պարբերականի փոխանցմամբ՝ մահացել է նրա կրտսեր եղբայրը՝ Օմար Աբբասը:

Sky News Arabiya հեռուստաալիքի տվյալներով, որը վկայակոչում է գագաթնաժողովի հայտարարության նախագիծը, արաբական աշխարհի պետությունների առաջնորդները կայունացման կոչ են անելու Լիբիայում ու Եմենում, Սիրիայում՝ ճգնաժամի քաղաքական կարգավորման կոչ, որի հիմքում կլինի «այդ երկրի ու դրա ինքնիշխաննության միասնությունը», նաեւ հայտարարելու են, որ աջակցում են Իրաքին ահաբեկչության դեմ պայքարում: Արաբական աշխարհին մտահոգող գլխավոր թեմաներից բացի հանդիպման մասնակիցները քննարկելու են նաեւ ֆրանսիացի զինվորականների ններկայությունը Լիբիայում եւ թուրք զինվորականների ներկայությունը Իրաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ