Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում նախօրեին վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հուլիսի 23-ին նույն գյուղի երկու բնակիչ միմյանց հետ վիճել են, որի ժամանակ նրանցից մեկը` 35-ամյա տղամարդը իր մոտ եղած դանակով հարվածել է մյուսին:
Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նա 42 տարեկան է:
Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ: Մանրամասները պարզվում են: Դանակահարողը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: