News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԱԾ-ն դիմել է «Սասնա ծռեր» խմբի անդամներին՝ հորդորելով կամովին վայր դնել զենքն ու հանձնվել իշխանություններին եւ նշել, որ դրա համար դեռ ժամանակ կա:

ԱԱԾ գրության մեջ ասվում է.

«2016թ. հուլիսի 17-ից մինչ օրս զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի զավթման ընթացքում, ըստ այս պահին առկա նախնական տվյալների, կատարվել են առնվազն հետեւյալ հանցանքները.

- վերցվել են պատանդներ (ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդված),

- զավթվել են շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության միջոցներ (ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդված),

- ապօրինի կերպով ձեռք է բերվել, պահվել, փոխադրվել եւ կրվել է հրազեն (ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդված)

Այս հանցանքները կատարած անձանց սպասում է մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկում:

Արդեն իսկ կատարված հանցավոր գործողությունների համար անխուսափելիորեն վրա հասնելիք քրեական պատժի տեսակի եւ խստության աստիճանի վրա էապես ազդելու են զինված խմբի յուրաքանչյուր անդամի կատարած գործողությունների բնույթը եւ առաջացրած հետեւանքների ծանրությունը:

Միաժամանակ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի եւ պայմանների առկայության դեպքում.

- իր պահանջներից հրաժարված եւ պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում,

- իր պահանջներից հրաժարված եւ զավթածը կամովին ազատած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում,

- ապօրինի հրազենը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Զինված խմբի անդամներին մեկ անգամ եւս հորդորում ենք դրսեւորել ողջամտություն եւ հաշվի առնելով վերոնշյալ հանգանամքները` կամովին վայր դնել զենքն ու հանձնվել իշխանություններին: Դրա համար դուք դեռ ժամանակ ունեք:

Այս առաջարկն ընդունողները պետք կատարեն հետեւյալ գործողությունները.

1. դուրս գալ անցագրային կետից,

2. զենքը պահել գլխավերեւում եւ թեքվելով աջ, առաջանալ մոտ 50 մետր,

3. շինանյութի խանութի հարակից տարածքում տեղադրված հովանոցների մոտ վայր դնել բոլոր զենքերը,

4. Ճանապարհի կենտրոնական մասով առանձին-առանձին մոտենալ Ոստիկանության ծառայողներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ