Մեքսիկացի զինվորական նավաստիները մոտ 800 կգ ընդհանուր քաշով թմրանյութերի խմբաքանակ են առգրավել, հայտնում է Le Figaro–ն։
Մեքսիկայի ՌՕՈւ օդանավը առափնյա հսկողություն իրականացնելիս փոքր նավ էր նկատել, որում մի քանի մաքսանենգներ են եղել։ Նրանք նավից դուրս էին նետում թմրանյութերով լի անջրանցիկ պարկեր։
Դեպքի վայր է ժամանել պարեկային մոտորանավակ։ Նավաստիները ջրից հանել են թմրանյութերով լի 24 պարկ։ Մաքսանենգներին հաջողվել է փախչել։
Մեքսիկայի իշխանությունները հայտնել են, որ դա վերջին 2 շաբաթում թմրանյութերի մաքսանենգության բացահայտման 3-րդ հաջող գործողությունն է։