News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւս 5 ավագ դպրոցներում սեպտեմբերի 1-ից կդասավանդվեն  «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաները: ՏՀՏ գործատուների անդամ կազմակերպությունների՝ անցած տարի իրականացրած աննախադեպ փորձնական ծրագիրը, արձանագրելով բարձր արդյունքներ, այս տարի ընդլայնվում է: Այս նպատակով այսօր Գյումրիում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Լեւոն Մկրտրյանի, ՏՀՏ գործատուների միությունը՝ ի դեմս գործադիր տնօրեն Լիլիթ Գեւորգյանի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը՝ ի դեմս գլխավոր  տնօրեն  Ռալֆ Յիրիկյանի, «Սինոփսիս  Արմենիա» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն  Հովիկ  Մուսայելյանի  եւ  «Յունիքոմփ»  ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Արմեն Բալդրյանի, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում  «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների ներդրման վերաբերյալ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմնական գործընկերներն իրենց պրոֆեսիոնալ գործունեությամբ ոչ միայն նպաստում են ոլորտի զարգացմանը, այլ նաեւ դառնում բազային հենք՝ հատկապես կրթության համակարգի որակի բարձրացման համար:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այն որոշակի ոլորտներից է, որն իր հետ բերում է մուլտիպլիկացիայի էֆեկտ եւ ազդում  մեր կրթության բոլոր օղակների վրա: Ըստ էության՝ արդյունքը տեսնում ենք եւ հանրակրթությունում, եւ բակալավրական ծրագրերում եւ մագիստրոսական կրթությունում: Վստահ եմ, որ մեր գործընկերների հետեւողական աշխատանքի շնորհիվ այդ ազդեցությունն առաջիկայում կզգանք եւ գիտության, եւ բարձրագույն կրթությունից դեպի աշխատաշուկա ճանապարհին: Մեզ համար խիստ կարեւոր է այս համագործակցությունը եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, քանի որ, կրկնում եմ, իրենք որոշակիորեն հենք են ստեղծում՝ բնագիտական գիտությունների պահպանման եւ զարգացման ուղղությամբ: Ցավոք, տեղեկատվական տեխնոլոգիաները դեռեւս եզակի ուղղություններից է, որն ապահովված է աշխատաշուկայով: Բազմիցս առիթներ եմ ունեցել մտահոգություն հայտնել բնագիտական մյուս առարկաների` ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության  խնդիրների առնչությամբ: Այստեղ ձեւավորված դրական համագործակցության փորձն իր անդրադարձը կունենա նաեւ բավականին վտանգված՝ նշածս առարկաների ուղղությամբ: Փաստաթուղթը, որը ստորագրվել է, մեր հանձնառությունն է՝ այս ուղղությամբ աշխատանքը շարունակելու համար",-նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ համագործակցության առաջին փուլում` փորձնական ծրագրում, ընդգրկված են եղել խորացված ուսուցմամբ դպրոցները, իսկ ահա այս փուլում ծրագրին միանում են արդեն 5 ավագ դպրոցներ: "Փաստորեն մասնագիտական խորացված դպրոցներից սահուն անցում է կատարվում դեպի սովորական ավագ դպրոցներ` որոշակիորեն նպաստելով կրթական համակարգի որակի բարձրացմանը",-նշել է Լեւոն Մկրտչյանը:

Նշենք, որ հուշագիրը նախատեսում է պետության եւ տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի խոշոր ընկերությունների միջեւ ռազմավարական համագործակցության շարունակություն՝ ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով: Փոխընմբռնման հուշագրի նպատակն է՝ բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակը, ինչպես նաեւ ներմուծել ընկերությունների՝ տեսական եւ գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը: Փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ապահովելու է հաստատություններում  "Միկրոէլեկտրոնիկա", "Հեռահաղորդակցության հիմունքներ", "Տեղեկատվական տեխնոլոգիաներ" առարկաների ներդրումը, ինչպես նաեւ մշակելու եւ հաստատելու նշված մասնագիտական առարկաների չափորոշիչները եւ ծրագրերը:

Փոխըմբռնման հուշագրով այս տարի նախատեսված է կրթական ծրագրերի իրականացումը եւս 5 ուսումնական հաստատությունում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, 198 եւ 102 ավագ դպրոցներ, ինչպես նաեւ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոց եւ Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի "Ուսմունք" դպրոց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ամենաշատ