News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խումբն արդեն երրորդ մեքենան է այրել։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Նշենք, որ նախօրեին զինված խումբն այրել էր գնդի ծառայողական, «ԳԱԶել» մակնիշի մեքենաներից մեկը եւ վառվող մեքենան դուրս բերել փողոց: Ըստ ոստիկանության, «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ եւ այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել էր, որ մեքենան այրելը բողոքի նշան էր, քանի որ զինյալներին զրկել են ուտելիքից, բժշկական օգնությունից, անջատել են գնդի էլեկտրամատակարարումը։

Այսօր ավելի վաղ,ըստ ոստիկանության, զինված խումբն այրել է նաեւ «Շեւրոլե» մակնիշի ավտոբուս։ Ալեք Ենիգոմշյանի խոսքով էլ, զինված խումբը նաեւ անօդաչու սարք է խոցել։ 

Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ