News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ու Թուրքիան պայմանավորվել են ԱԳՆ ու իրավապահ մարմինների մակարդակով խորհրդակցություններ վարել Թուրքիայի համար վիզների չեղարկման հարցով: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պայմանավորվել ենք արտգործնախարարությունների ու իրավապահ գործունեությամբ զբաղվող իրավասու մարմինների միջեւ խորհրդակցություններ անցկացնելու մասին: Մենք պետք է ապահովենք անհրաժեշտ երաշխիքներ, որ Ռուսաստան չմտնեն անձինք, որոնք մասնակցություն ունեն ծայրահեղական, ահաբեկչական գործունեությանը: Երբ համապատասխան ծառայությունների միջեւ ձեռք բերվի փոխըմբռնում այս թեմայով, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի նախապատրաստել որոշումը վիզային սահմանափակումները չեղարկելու մասին»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ